Ծագում է լատիներեն sedes vacans-ից (թափուր գահ) և նշանակում է` «թափուր գահի ժամանակ»։ Համապատասխանում է այն ժամանակահատվածին, երբ Սրբազան գահը դատարկ է։ Սովորաբար դա Պապի մահից կամ հրաժարումից մինչև նոր գլխավորի ընտրությունն ընկած ժամանակաշրջանն է։ Գահի թափուր ժամանակն սկսվում է այն պահից, երբ հաստատվում է Հռոմի պապի մահը։ Կամերլենգոյի(անգլ.) պարտականությունները կատարող կարդինալն արծաթե մուրճով երեք անգամ զարկում է մահացածի ճակատին և տալով կնքանունը, խնդրում է, որ պատասխանի։ Երբ Պապը չի պատասխանում, կարդինալն արտասանում է՝ Vere Papa mortuus est («Պապն իսկապես մահացել է»)։ Նմանապես թափուր Գահի ժամանակն սկսվում այն պահից, երբ պապը հրաժարական է տալիս, ինչպես դա եղավ 2013 թ. փետրվարի 28-ին[1]։
1831 թվականից Sede Vacante-ն քսան օրից ավել չի տևել։ Միջնադարում եղել են ամիսներ կամ տարիներ ձգված ժամանակահատվածներ։ Ամենաերկարատև Sede Vacante-ն եղել է 1268—1271 թթ.՝ Կլիմենտոս IV-ի մահից մինչև Գրիգորիոս X-ի ընտրությունը։